Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Պորոշենկոն հայտարարել է, որ Մինսկ է գնում «կրակի անհապաղ դադարեցման» համար

Պորոշենկոն հայտարարել է, որ Մինսկ է գնում «կրակի անհապաղ դադարեցման» համար
11.02.2015 | 21:52

ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Մինսկ է գնում, որպեսզի առանց որևէ պայմանի հրադադարի ռեժիմ հաստատի և քաղաքական երկխոսություն սկսի՝ հաղորդում է ՈՒկրաինայի նախագահի կայքը: «Մենք երկրի ներսում կհասնենք փոխզիջման: Մենք պետք է պաշտպանենք խաղաղությունը, պաշտպանենք Կրամատորսկ քաղաքի անդորրը, պետք է պաշտպանենք ՈՒկրաինան: Եվ հենց այդ պատճառով եմ ես գնում Մինսկ՝ անմիջապես առանց որևէ պայմանի անհապաղ հրադադարի ռեժիմ հաստատելու և քաղաքական երկխոսություն սկսելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախօրեին Մինսկում կայացել է ուկրաինական ճգնաժամի հարցով կոնտակտային խմբի հանդիպումը, որի ընթացքում, աղբյուրների փոխանցմամբ, համաձայնություն է ձեռք բերվել հրադադար հաստատելու մասին:

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ